Մերկելը դատապարտել է Թուրքիայում գերմանական թերթի լրագրողի կալանավորումը
Թուրքիայում ձերբակալված գերմանական «Welt» պարբերականի թղթակից Դենիզ Յուսելին երկուշաբթի անորոշ ժամկետով քննչական մեկուսարան են տարել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը
Նշվում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սա անհամարժեք պատիժ է որակել և Թուրքիայի իշխանություններին կոչ արել հարգել խոսքի ազատությունն ու ազատ արձակել լրագրողին: Կանցլերը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Կառավարությունն ակնկալում է, որ թուրքական արդարադատությունը Յուսելի դեպքում կհարգի խոսքի ազատությունը: Մենք կշարունակենք ակտիվորեն պայքարել՝ Դենիզ Յուսելի գործի ազնիվ քննությանը»:
Յուսելին մեղադրում են «ահաբեկչական խմբավորումների քարոզչության և բռնություն հրահրելու» մեջ:
operativ.am/