Amnesty International-ը կոչ է արել պաշտպանել էմիգրանտներին
Փետրվար 28, 2017 14:24 Asia/Tehran
Amnesty International-ը Գերմանիային կոչ է արել պաշտպանել էմիգրանտներին:
«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն՝ երկուշաբթի օրը Գերմանիայում Amnesty International-ի գրասենյակի վարիչ Մարքուս Բեքոն մի հաղորդագրույամբ հայտարարել է, որ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թովմաս Դի Մաթցիրը պետք է ջանքեր գործադրի ծայրահեղ աջակողմյան խմբերի կողմից էմիգրանտների դեմ իրականացվող հարձակումները կանխելու համար:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալները վկայում են այն մասին որ 2016 թ.-ին ավելի քան 3500 հարձակում է իրականացվել Գերմանիայում գտնվող էմիգրանտների բնակավայրերի դեմ:
Պիտակ