Թուրքիայում ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելի հարցը կներառվի Բունդեսթագի օրակարգում
https://parstoday.ir/hy/news/world-i55504-Թուրքիայում_ձերբակալված_լրագրող_Դենիզ_Յուջելի_հարցը_կներառվի_Բունդեսթագի_օրակարգում
Գերմանիայի ընդդիմադիր Ձախերի կուսակցությունը դիմում է ներկայացրել Բունդեսթագ` պահանջելով օրակարգում ներառել Թուրքիայում Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալման հարցը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2017 14:29 Asia/Tehran
  • Թուրքիայում ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելի հարցը կներառվի Բունդեսթագի օրակարգում

Գերմանիայի ընդդիմադիր Ձախերի կուսակցությունը դիմում է ներկայացրել Բունդեսթագ` պահանջելով օրակարգում ներառել Թուրքիայում Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալման հարցը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Ակնկալվում է, որ հարցի քննարկումը Բունդեսթագում տեղի կունենա առաջիկա շաբաթվա ընթացքում: Բացի Դենիզ Յուջելի հարցի քննարկումից անդրադարձ է կատարվելու նաև Թուրքիայում կալանավորված մյուս լրագրողների վիճակին:

Խնդրի առնչությամբ գերմանական ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սոցիալ-դեմոկրատների կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով մասնագետ Նիլս Անենն ասել է, որ Յուջելի ձերբակալումը սպառնալիք է թուրք-գերմանական հարաբերությունների համար: «Թուրքական կառավարությունը պետք է իմանա հետևյալը. սա սովորական դեպք չէ: Դենիզ Յուջելին անհապաղ ազատ արձակելու համար օգտագործելու ենք իրավական և քաղաքական բոլոր հնարավորությունները»,- ասել է նա:

Դենիզ Յուջելը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ոչ ճիշտ օգտագործման, ինչպես նաև ահաբեկչություն քարոզելու մեջ: Պատճառը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումների թեման լուսաբանելն է:

orer.am/