Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն
https://parstoday.ir/hy/news/world-i55548-Գերմանիայում_Թուրքիայի_դեսպանը_կանչվել_է_արտգործնախարարություն
Գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալման առնչությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2017 07:27 Asia/Tehran
  • Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն

Գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալման առնչությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken պարբերականը:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում Թուրքիայի դեսպանին հայտնել են, որ Յուջելի կալանավորումն անընդունելի է և անհամաչափ: Բացի այդ, նշվել է, որ լրագրողի ձերբակալությամբ թուրք-գերմանական հարաբերություններն ավելի բարդ շրջան են թևակոխում:

Դենիզ Յուջելը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ոչ ճիշտ օգտագործման, ինչպես նաև ահաբեկչություն քարոզելու մեջ: Պատճառը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումների թեման լուսաբանելն է:

lragir.am/