Ոստիկանությունը խուզարկել է Ֆրանսիայի նախագահության թեկնածու Ֆիոնի բնակարանը
Ֆրանսիայի ոստիկանությունը հինգշաբթի օրը խուզարկել է այդ երկրի նախագահական ընտրություններում չափավորական աջակողմյան թևի թեկնածու Ֆրանսուա Ֆիոնի բնակարանը:
Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման` հետախուզումն իրականացվել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած ժամանակ Ֆիոնի կնոջ պաշտոնի շուրջ դատական հետաքննության շրջագծում:
Ֆրանսիայի ազգային դատախազության հանցագործություններն ու ֆինանսական զեղծարարությունները վերահսկող բաժանմունքն ուրբաթ օրը հայտարարել է, որ հանրային գույքի յուրացման, հասարակական կապիտալի չարաշահման, հանցագործությանը մասնակից լինելու և կամ դա թաքցնելու, պաշտոնի չարաշահման և պարտականություններում թերանալու շրջանակներում, Ֆիոնի ու նրա կնոջ դեմ հարուցված գործի կապակցությամբ հետաքննություն է անցկացնում: