Եվրոպական խորհրդարանը պահանջել է վիզա սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների համար
https://parstoday.ir/hy/news/world-i55736-Եվրոպական_խորհրդարանը_պահանջել_է_վիզա_սահմանել_ԱՄՆ_ի_քաղաքացիների_համար
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները պահանջել են ԵՄ-ի անդամ երկրների տարածք մտնելու համար վիզա սահմանել ամերիկացիների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2017 04:02 Asia/Tehran
  • Եվրոպական խորհրդարանը պահանջել է վիզա սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների համար

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները պահանջել են ԵՄ-ի անդամ երկրների տարածք մտնելու համար վիզա սահմանել ամերիկացիների համար:

Համաձայն Բրյուսելից «Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման`  Եվրոպական խորհրդարանը հինգշաբթի օրը Եվրոպայի հանձնաժողովից պահանջել է չեղարկել ԵՄ մուտք գործելու համար ամերիկացի քաղաքացիներին վիզայից ազատելու մասին օրենքը, քանի որ ԱՄՆ-ն պատրաստ չէ փոխադարձ քայլի դիմել ԵՄ-ի անդամ հինգ երկրների քաղաքացիների դեպքում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ քննադատել է ԵՄ-ին և մշտապես պաշտպանել ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալը:

Բուլղարիայի, Խորվատիայի, Կիպրոսի, Լեհաստանի ու Ռումինիայի քաղաքացիներն ԱՄՆ-ի տարածք մուտք գործելու համար պարտավոր են վիզա ստանալ:

Դա ի տես այն բանի, որ ամերիկացիները ԵՄ-ի տարածք մուտք գործելու և մինչև երեք ամիս այդտեղ բնակվելու համար վիզայի կարիք չունեն:

2014 թվականից ի վեր, ԵՄ-ն ԱՄՆ-ից պահանջել է նույն որոշումն ընդունել եվրոպացի քաղաքացիների համար, որոնց թիվը հասնում է շուրջ 500 միլիոն հոգու: