Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են հանդիպել մարտի 8- ին
https://parstoday.ir/hy/news/world-i55818-Թուրքիայի_և_Գերմանիայի_ԱԳ_նախարարները_պայմանավորվել_են_հանդիպել_մարտի_8_ին
Թուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Զիգմար Գաբրիելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել մարտի 8-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2017 05:23 Asia/Tehran
  • Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են հանդիպել մարտի 8- ին

Թուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Զիգմար Գաբրիելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել մարտի 8-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ռիա Նովոստի»-ն հայտնել Թուրքիայի ԱԳՆ-ից աղբյուրը:

«Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները հեռախոսային բանակցություններ են վարել և պայմանավորվել են հանդիպել մարտի 8-ին»,- հայտնել է աղբյուրը:

Նա հավելել է, որ Չավուշօղլուն կրկին մտահոգություն է հայտնել Գաբրիելին Գերմանիայի թուրքական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախատեսված Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթի չեղարկման առնչությամբ:

Թուրքիայի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները լարվել են ծագմամբ թուրք գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո:

Armenpress.am