Ժնևի բանակցություններն առաջընթաց չեն գրանցել, գործընթացը կշարունակվի
https://parstoday.ir/hy/news/world-i55862-Ժնևի_բանակցություններն_առաջընթաց_չեն_գրանցել_գործընթացը_կշարունակվի
10 ամիս տևած դադարից հետո միջսիրիական բանակցությունների առաջին փուլն ավարտվել է առաջընթաց չգրանցելով, սակայն չի համարվել ձախողում։ Սիրիայի հարցով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային հաջողվել է վերականգնել բանակցային գործընթացը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 04, 2017 17:19 Asia/Tehran
  • Ժնևի բանակցություններն առաջընթաց չեն գրանցել, գործընթացը կշարունակվի

10 ամիս տևած դադարից հետո միջսիրիական բանակցությունների առաջին փուլն ավարտվել է առաջընթաց չգրանցելով, սակայն չի համարվել ձախողում։ Սիրիայի հարցով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային հաջողվել է վերականգնել բանակցային գործընթացը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Բանակցությունների մեկնարկին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ դե Միստուրան ընդգծել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մեծ ներդրումը, որպես հրադադարի պահպանման երաշխավորներ։

Ժնևի բանակցությունների մասնակցել են բանակցող բոլոր կողմերը, ինչպես Աստանայում։ Բանակցությունները կշարունակվեն ամսվա վերջում։ Մարտի 20-23-ին հրավիրվելու է բանակցությունների նոր փուլ։

armedia.am/