Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին քննադատել է Գերմանիային և Նիդերլանդներին
https://parstoday.ir/hy/news/world-i55888-Թուրքիայի_ԱԳ_նախարարը_կրկին_քննադատել_է_Գերմանիային_և_Նիդերլանդներին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ քննադատության է ենթարկել Գերմանիային և Նիդերլանդների: Բանը նրանում է, որ Գերմանիան արգել է Էրդողանին Գերամնիայում հանրային մասսայական հանդիպում ունենալ երկքաղաքացիների հետ, որտեղ պետք է քարոզեր սահմանադրական բարեփոխումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2017 16:29 Asia/Tehran
  •  Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին քննադատել է Գերմանիային և Նիդերլանդներին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ քննադատության է ենթարկել Գերմանիային և Նիդերլանդների: Բանը նրանում է, որ Գերմանիան արգել է Էրդողանին Գերամնիայում հանրային մասսայական հանդիպում ունենալ երկքաղաքացիների հետ, որտեղ պետք է քարոզեր սահմանադրական բարեփոխումները:

Թուրքիայի ԱԳ նախարարը Գերմանիային մեղադրել է «PKK-ին», որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց, հանրայնորեն արտահայտվել հնարավորություն տալու, իսկ Էրդողանին, ով Թուրքիայի նախագահն է՝ ոչ:

Նշեմ, որ գերմանական հեռուստաընկերությունները պարբերաբար հարցազրույցներ են հեռարձակում «PKK»-ի ղեկավարների մասնակցությամբ, ինչն էլ միշտ առաջացնում է Թուրքիայի զայրութը:

Մևլութ Չավուշօղլուն հավաստիացրել է, որ իրենց ոչ ոք չի կարող խանգարել հանդիպելու թուրք երկքաղաքացիների հետ: Այնուհետև, նա հայտարարել է, որ Գերմանիան թող իր համար անցկացնի ժողովրդավարության դասեր:

operativ.am/