Թուրք-գերմանական հարաբերությունները կտրուկ վատթարացել են
https://parstoday.ir/hy/news/world-i55938-Թուրք_գերմանական_հարաբերությունները_կտրուկ_վատթարացել_են
Անկարայի և Բեռլինի հարաբերությունները կրկին կտրուկ վատթարացել են: Պատճառը՝ փետրվարի 18-ին գերմանական «Die Welt»-ի լրագրող Դենիզ Յուսելի ձերբականությունն էր թուրքական իշխանությունների կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2017 07:33 Asia/Tehran
  • Թուրք-գերմանական հարաբերությունները կտրուկ վատթարացել են

Անկարայի և Բեռլինի հարաբերությունները կրկին կտրուկ վատթարացել են: Պատճառը՝ փետրվարի 18-ին գերմանական «Die Welt»-ի լրագրող Դենիզ Յուսելի ձերբականությունն էր թուրքական իշխանությունների կողմից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել էր Թուրքիայի բռնապետից ազատ արձակել Յուսելին և հարգել ԶԼՄ-ների ազատությունները: Սակայն Անկարան մինչև փետրվարի վերջ անտեսում էր Բեռլինի պահանջները:

Էրդողանին տեղից շարժելու Անգելա Մերկելի վարչակարգի վերջին օրերի փորձերը կտրուկ արձագանք գտան Թուրքիայում: Էրդողանի վարչակարգը Թուրքիայում սպասվող Սահմանադրական փոփոխության հանրաքվեից առաջ նախաձեռնել էր հանդիպումներ կազմակերպել Գերմանիայում բնակվող իր համերկրացիների հետ և բացատրել, թե ինչ նպատակով է Էրդողանը փոխում երկրի սահմանադրությունը:

Սակայն Մերկելը խոչընդոտել է Էրդողանի էմիսարներին հանրահավաքներ կազմակերպել գերմանական քաղաքներում: Հինգշաբթի օրը չեղյալ է հայտարարվել Հագենաու քաղաքի թուրք բնակիչների հանդիպումը Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հետ, իսկ երեկ էլ չեղարկվել է ֆրեհենաբնակ թուրքերի հանդիպումը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի հետ:

Այս հանդիպումների չեղարկումը հունից հանել է Թուրքիայի անզուսպ բռնապետին, ով այսօր ,ըստ «Daily Sabah»-ի, մեղադրել է Գերմանիային ահաբեկիչներին պաշտպանելու մեջ..."Գերմանիան պետք է դատարանի առաջ պատասխան տա ահաբեկիչներին պաշտպանելու և թաքցնելու համար:

«Յուսելն էլ գերմանացի լրտես է»,-հայտարարել է Էրդողանը: Այս հայտարարությանն ի պատասխան ԶԼՄ-ները արդեն հաղորդագրություններ են տարածում, որ Գերմանիայի վարչապետ Ա.Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ: Թե ինչի՞ մասին են խոսել Մերկելն ու Յըլդըրըմը, ԶԼՄ-ները չեն հաղորդում:

Բայց երևի բոլորն էլ կռահում են այդ զրույցի բովանդակությունը:

Թուրք-գերմանական հարաբերությունները վերջին անգամ այսպիսի ճգնաժամի մեջ են եղել անցյալ տարվա ամռանը,երբ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը...Անկարայից հնչող սպառնալիքները Մերկելի կողմից անտեսվեցին,իսկ Բեռլինից Թուրքիայի դեսպանի հետ կանչումը գերմանացիների կողմից նույնիսկ չնկատվեց:

Յուսելի հետ կապված այս ճգնաժամը էլ ավելի են սրել թուրք-գերմանական հարաբերությունները...Թուրքիայի բռնապետն իր ամենահիստերիկ նոպաների ժամանակ երբեք դեռ չէր մեղադրել Գերմանիային ահաբեկիչներին հովանավորելու մեջ,ինչպես դա արեց այսօր:

Հիշեցնեմ, որ Գերմանիայում բնակվող թուրքերին Անկարան օգտագործում է և՛ ներքին ,և՛ ներգերմանական հարցերը լուծելու համար...Գերմանիայում բնակվող 3 միլիոնից ավել (խոսվում է նաև 5 միլիոնի մասին) թուրքերը,որոնց կեսը ունեն Գերմանիայի քաղաքացիություն,իսկ մյուս կեսը թուրքահպատակ են, մեծ ազդեցություն ունեն և ՛Թուրքիայում,և՛ Գերմանիայում տեղի ունեցող ընտրությունների արդյունքների վրա:

Գերմանահպատակ թուրքերին Անկարան օգտագործում է որպես «հինգերրորդ շարասյուն» Գերմանիայում՝ նրանց ուղղորդելով, թե ում ընտրեն և ինչպես քվեարկեն: Իսկ թուրքահպատակներին էլ ուղղորդում են Թուրքիայում տեղի ունեցող ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկել իշխանությունների օգտին:

Հենց դրանով է պայմանավորված, որ Գերմանիայում նախընտրական հանդիպունմերի շրջանակում ընտրողների հետ հանդիպում են Էրդողանի վստահելի նախարարները: Իսկ այդ հանդիպումների չեղարկումը Էրդողանը դիտում է որպես Մերկելի կողմից իրեն հասցված անձնական վիրավորանք:

operativ.am/