Բախվել են ԱՄՆ նախագահի կողմնակիցներն ու ընդդիմադիրները
Կալիֆորնիայի Բերկլիում բախվել են ԱՄՆ նախագահի կողմնակիցներն ու ընդդիմադիրները:
«Russia Today» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Կալիֆորնիայում Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև ծեծկռտուք ու բախումներ են տեղի ունեցել:
Բախումների հետևանքով վիրավորվել են մի քանի հոգի, իսկ ոստիկանությունը բախումները կանխելու համար ոչ մի քայլ չի նախաձեռնել:
Թրամփի նախագահության մեկնարկից ի վեր, Կալիֆորնիայի պետայրերն ամենածավալուն ջանքեր են տարել ԱՄՆ նախագահի հակամիգրացիոն քաղաքականությունների դեմ: ԱՄՆ նախագահի քաղաքականության դեմ բողոքարարները, Թրամփին մեղադրում են ռասիզմի մեջ:
ԱՄՆ նախագահի քաղաքականության ընդդիմադիր խմբերը, որոնց թիվը մեծանում է և՛ երկրի սահմաններից ներս, և՛ արտերկրում: հայտարարել են, որ իր աշխատանքը սկսելուց հետո Թրամփը երկրում և համաշխարհային մակարդակում անհանդարտություններ է ստեղծել: