Ֆրանսիայում Մարին Լը Պենի դեմ ցույց է տեղի ունեցել
Ֆրանսիայի ժողովուրդը ցույց է անցկացրել նախագահական ընտրությունների թեկնածու, ծայրահեղ-աջ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի դեմ:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ֆրանսիայի Ավերոն քաղաքում ցուցարարները դեմ էին նախագահական ընտրություններում Մարին Լը Պենի թեկնածությանը:
Ավելի վաղ, Նանթի քաղաքացիներն էին բողոքել Լը Պենի այդ քաղաք այցելության դեմ: Սոցհարցումների համաձայն՝ 2017 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ծայրահեղ-աջ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն ընտրություններում առաջատար թեկնածու է համարվում, այն դեպքում, երբ մեղադրվում է Եվրապառլամենտում իր կուսակիցների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու մեջ:
Լը Պենը դեմ է նաև հանրային վայրերում իսլամական գլխաշորի օգտագործմանը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կայանալու է ապրիլի 23-ին, իսկ քվորումի բացակայության դեպքում ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին: