Ղազախստանում սկսել են ոսկի պարունակող մեղր վաճառել
https://parstoday.ir/hy/news/world-i56016-Ղազախստանում_սկսել_են_ոսկի_պարունակող_մեղր_վաճառել
Ղազախստանում սկսել է մեծ պահանջարկ վայելել մեղրը, որի մեջ հավելում են սննդային ոսկի, որը մասնագետների խոսքով, օգնում է մաքրել օրգանիզմը, բարձրացնել իմունիտետը, նվազեցնել մրսածության զարգացումն ու բուժել աղեստամոքսային խնդիրները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2017 18:39 Asia/Tehran
  • Ղազախստանում սկսել են ոսկի պարունակող մեղր վաճառել

Ղազախստանում սկսել է մեծ պահանջարկ վայելել մեղրը, որի մեջ հավելում են սննդային ոսկի, որը մասնագետների խոսքով, օգնում է մաքրել օրգանիզմը, բարձրացնել իմունիտետը, նվազեցնել մրսածության զարգացումն ու բուժել աղեստամոքսային խնդիրները։

Հայտնում են, որ այս մթերքի բաղադրության մեջ մտնող ոսկին հավաստագրված է ու անվտանգ է, գրում է Kedem.ru–ն։

Ուտելի «ոսկե մեղրից» բացի, կա նաեւ նույնատիպ մեղր՝ հատուկ մերսման համար։ Այն հատկապես պոպուլյար է որպես հարսանեկան նվեր նորապսակներին։

Սննդային ոսկին վաղուց է գործածվում Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Միացյալ արաբական էմիրությունների խոհարարների կողմից։

News.am