ԵՄ-ն ստեղծեց Ռազմական պլանավորման եւ կառավարման կենտրոն
Եվրամիությունը մարտի 6-ին քաղաքական որոշում Է ընդունել Ռազմական պլանավորման եւ կառավարման կենտրոն ստեղծելու մասին:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ամփոփելով ԵՄ-ի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:
«Մենք կարեւոր քայլ արեցինք պաշտպանական միության ստեղծման ճանապարհին, մենք այսօր եվրոպական հրամանատարական կենտրոն հիմնեցինք ԵՄ-ի արտասահմանյան ոչ ռազմական գործողություններ անցկացնելու համար»,-ասել Է նա:
Նախարարի խոսքով՝ այդ կառույցը, որն ուղղակիորեն ենթարկված Է ԵՄ-ին, համակարգելու Է այն առաքելությունների աշխատանքը, որոնք նպատակամղված են դիվանագիտական աջակցությանը, տնտեսական զարգացմանը, կայունացմանը, ինչպես նաեւ արտասահմանում զինվորական եւ ոստիկանական ուժերի ուսուցմանը օգնություն ցուցաբերելուն: «Այդ որոշումը վաղուց Էր հասունացել, լավ Է, որ այսօր հաջողվեց անել այդ քայլը»,-հավելել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am