Համբուրգում չեղարկել են Թուրքիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ միջոցառումը
https://parstoday.ir/hy/news/world-i56104-Համբուրգում_չեղարկել_են_Թուրքիայի_ԱԳ_նախարարի_մասնակցությամբ_միջոցառումը
Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի իշխանությունները չեղարկել են միջոցառում, որին պետք է մասնակցեր Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն, հայտնում է Die Welt–ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2017 20:11 Asia/Tehran
  • Համբուրգում չեղարկել են Թուրքիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ միջոցառումը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի իշխանությունները չեղարկել են միջոցառում, որին պետք է մասնակցեր Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն, հայտնում է Die Welt–ը։

Չավուշօղլուն ուզում էր միջոցառման ժամանակ պատմել Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի ներդրման մասին։ Միջոցառումը պետք է անցներ մարտի 7-ին։

Չինովնիկ Ֆալկո Դրոբմանի խոսքով, հանձնաժողովը հայտնաբերել է, որ միջոցառման համար նախատեսված դահլիճում «կրակից համարժեք պաշտպանություն չի եղել»։ Պարբերականը նշում է, որ դեռ հայտնի չէ՝ արդյոք Չավուշօղլուի մասնակցությամբ միջոցառումը հնարավոր կլինի կազմակերպել մեկ այլ վայրում, թե ոչ։

News.am