Բիշքեկում կարգադրություն Է ստորագրվել ԵԱՏՄ-Իրան ԱԱԳ-ի ստեղծման համաձայնագրի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i56164-Բիշքեկում_կարգադրություն_Է_ստորագրվել_ԵԱՏՄ_Իրան_ԱԱԳ_ի_ստեղծման_համաձայնագրի_մասին
Եվրասիական միջկառավարական խորհրդի մասնակիցները Բիշքեկում կարգադրություն են ստորագրվել ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի պատրաստման աշխատանքի կազմակերպման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2017 12:31 Asia/Tehran
  • Բիշքեկում կարգադրություն Է ստորագրվել ԵԱՏՄ-Իրան ԱԱԳ-ի ստեղծման համաձայնագրի մասին

Եվրասիական միջկառավարական խորհրդի մասնակիցները Բիշքեկում կարգադրություն են ստորագրվել ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի պատրաստման աշխատանքի կազմակերպման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջկառավարական խորհրդի մասնակիցները նաեւ փաստաթուղթ են ստորագրել 2015-2016 թվականներին մասնակից պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի վիճակի մասին, ինչպես նաեւ որոշում «ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն ներուժով օժտված տնտեսության ոլորտների եւ դրա օգտագործմանն ուղղված միջոցառումների մասին»: 

Միջոցառման մասնակիցները հանձնարարություն են ստորագրել մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրացման հիմնական ուղղությունների նախապատրաստման հարցի վերաբերյալ: Որոշում Է ստորագրված ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, 2016-2017 թվականների համար գյուղատնտեսական արտադրանքի եւ պարենամթերքի հիմնական տեսակների գծով մասնակից պետությունների պահանջարկի եւ առաջարկի համատեղ կանխատեսումների վերաբերյալ: Ստորագրվել են նաեւ մի շարք այլ փաստաթղթեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Armenpress.am