Պուտինը եւ Էրդողանը կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը եւ Սիրիայի իրադրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i56180-Պուտինը_եւ_Էրդողանը_կքննարկեն_ահաբեկչության_դեմ_պայքարը_եւ_Սիրիայի_իրադրությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 10-ին կքննարկեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՌԴ-ի եւ Թուրքիայի փոխգործակցության հեռանկարները եւ սիրիական ճգնաժամի կարգավորումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2017 13:43 Asia/Tehran
  • Պուտինը եւ Էրդողանը կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը եւ Սիրիայի իրադրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 10-ին կքննարկեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՌԴ-ի եւ Թուրքիայի փոխգործակցության հեռանկարները եւ սիրիական ճգնաժամի կարգավորումը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 10-ին այցով կժամանի Ռուսաստան՝ մասնակցելու Համագործակցության բարձր մակարդակի խորհրդի վեցերորդ նիստին:  

«Ենթադրվում Է նաեւ կարծիքների փոխանակում տարածաշրջանային խնդիրների հրատապ ասպեկտների, նախեւառաջ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի եւ Թուրքիայի հետագա փոխգործակցության հեռանկարների եւ սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Armenpress.am