ԵԱՏՄ-ն վավերացրեց Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը
ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները վավերացրեցին Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի մշակումը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵԱՏՄ-ի անդամ երկրների վարչապետների նստաշրջանը երեքշաբթի օրը գումարվեց Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում: Նիստին մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսիայի ու Ղրղզստանի վարչապետները:
Բիշքեկում գումարված նիստում քննարկվեց ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև համագործակցությունների ընդլայնման, ինչպես նաև անդամ երկրների կարողություններն ու համագործակցության պոտենցիալն այլ երկրների հետ միության համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ ծառայեցնելու հետ կապված հարցեր:
Նստաշրջանում ստորագրվեցին մի քանի փաստաթղթեր, այդ թվում` ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև զուգամերձության հնարավորություն ստեղծող տնտեսական բնագավառների հստակեցման փաստաթուղթը:
Իրանն ու ԵԱՏՄ-ն տնտեսական համագործակցությունների շրջագծում մի քանի շրջան բանակցություններ են ունեցել, որպեսզի առաջին փուլում հանգեն ժամանակավոր համագործակցության մի ծրագրի: