«Ես էլ գամ Անկարայում հանրահավաք անեմ». թուրքական արմատներով գերմանացի պատգամավոր
https://parstoday.ir/hy/news/world-i56230-Ես_էլ_գամ_Անկարայում_հանրահավաք_անեմ_._թուրքական_արմատներով_գերմանացի_պատգամավոր
Եթե թուրք պաշտոնյաները Գերմանիայի թուրքական համայնքի շրջանում նախընտրական քարոզչություն իրականացնելու մերժումը Գերմանիայի կողմից որակում են նացիստական պահվածք, ապա գերմանացիներն էլ նույնկերպ կարող են պահանջել հանրահավաք անցկացնել Ստամբուլի կենտրոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2017 07:07 Asia/Tehran
  • «Ես էլ գամ Անկարայում հանրահավաք անեմ». թուրքական արմատներով գերմանացի պատգամավոր

Եթե թուրք պաշտոնյաները Գերմանիայի թուրքական համայնքի շրջանում նախընտրական քարոզչություն իրականացնելու մերժումը Գերմանիայի կողմից որակում են նացիստական պահվածք, ապա գերմանացիներն էլ նույնկերպ կարող են պահանջել հանրահավաք անցկացնել Ստամբուլի կենտրոնում:

Այս մասին հայտնել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրը՝ խոսելով թուրք-գերմանական հարաբերություններում վերջին լարվածության մասին:

«Եթե այդպես է, ես էլ գամ Թաքսիմի մեջտեղում հանրահավաք անեմ: Եթե Անկարան կապահովվի իմ անվտանգությունը` ես պատրաստ եմ: Շատ հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի պատասխանը», - ասել է Օզդեմիրը՝ շեշտելով, որ Թուրքիան պետք է հաշվի նստի Գերմանիայի իշխանությունների որոշումների հետ,փոխանցում է Թերթ.ամ-ը: 

Նրա խոսքով, եթե Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծն ընդունվի, ապա երկիրը նման սահմանադրությամբ կվերածվի սուլթանության, Օզդեմիրը շեշտել է, որ Եվրոպան չպետք է լքի Թուրքիայի դեմոկրատներին:

 

armedia.am/