Թուրքիան քննադատել է Գերմանիայի միջամտությունները
Թուրքիայի ԱԳ նախարարը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել չմիջամտել այդ երկրի ներքին հարցերին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Մևլութ Չավուշօղլուն Գերմանիայի Համբուրգ քաղաքում գտնվող այդ երկրի հյուպատոսարանում ելույթի ժամանակ խոսքն ուղղելով Գերմանիայի իշխանություններին, ասելէ . «Խնդրում եմ մեզ մարդու իրավունքների և ժողովրդավարության դասեր չտալ: Գերադասելի է, որ Գերմանիան չմիջամտի Թուրքիայի ընտրություններին ու հանրաքվեին»:
Թուրքիայում նախագահի լիազորությունների ընդլայնման համար հանրաքվեն տեղի կունենա մարտի 16-ին:
Չավուշօղլուն հայտարարել է, որ այսօր այդ կապակցությամբ կզրուցի Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ:
«Եվրոպան ռասիզմի ու իսլամաֆոբիայի հետ կապված մեծ բարդություններ է դիմագրավում»,-հայտարարել էց Թուրքիայի ԱԳ նախարարը, անընդունելի համարելով Գերմանիայի կողմից այդ երկրում բնակվող թուրք քաղաքացիների վրա գործադրվող ճնշումները:
Միևնույն ժամանակ Թուրքիայի ալավիներից համարվող Էրդողանի մի խումբ ընդդիմադիրներ այսօր հանրահավաք կազմակերպելով Համբուրգում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց և հակառակելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, Էրդողանի դեմ կարգախոսներ վանկարկեցին: