Գերմանիան և Թուրքիան կկարգավորեն հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/world-i56296-Գերմանիան_և_Թուրքիան_կկարգավորեն_հարաբերությունները
Գերմանիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները բանակցել են երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2017 15:15 Asia/Tehran
  • Գերմանիան և Թուրքիան կկարգավորեն հարաբերությունները

Գերմանիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները բանակցել են երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն՝ չորեքշաբթի օրը Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Զիգմար Գաբրիելը և Մևլութ Չավուշօղլուն Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ բանակցել են երկու երկրի միջև առաջացած անհամաձայնությունների կարգավորման շուրջ:

Զիգմար Գաբրիելն ասել է.-«Կողմերը ցանկանում են նորմալ հարաբերություններ ունենալ և դա միայն հնարավոր է իրականացնել փուլային բանակցությունների միջոցով»:

«Թուրքիաին փոխարինող տարբերակ գոյություն չունի և Գերմանիան ու Թուրքիան փորձում են բարելավել հարաբերությունները» ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը: 

Գերմանիայում թուրք պաշտոնատարների ելույթը արգելելով լարվել է Բեռլին-Անկարա հարաբերությունները: