Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
Ռուս գործակցի հետ Մոսկվայում ունեցած հանդիպման ժամանակ Գերմանիայի արտգործնախարարն ասել է.-«Այդ երկրին մտահոգում է Եվրոպայում սպառազինությունների մրցավազքի վտանգը»:
ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում, Զիգմար Գաբրիելն ասել է.-«Գերմանիային մտահոգում է Եվրոպայում մեկնարկող սպառազինությունների մրցավազքի վտանգը»::
Գերմանիայի արտգործնախարարն ասել է.-«Բեռլինը հավատարիմ է իր հանձնառություններին և դա շատ կարևոր է Եվրոպայի համար»:
Նա նաև կարևորել է Գերմանիա-Ռուսաստան հարաբերությունները:
Հատկանշական է, որ Ուկրաինայի ճգնաժամի հարցով վերջերս լարվածություն է առաջացել արևմտյան երկրների և Ռուսաստանի հարաբերություններում:
Արևմուտքը շրջափակումներ է սահմանել Ռուսաստանի դեմ:
Հակազդելով Արևմուտքի քայլերին, Ռուսաստանը հզորացրել է իր պաշտպանական կարողությունները արևմտյան սահմաններում: