Ջեմալ փաշայի թոռանը Թուրքիայում սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում
https://parstoday.ir/hy/news/world-i56384-Ջեմալ_փաշայի_թոռանը_Թուրքիայում_սպառնում_է_մինչև_13_տարվա_ազատազրկում
Թուրքիայում հայտնի լրագրող, Հայոց ցեղասպանությունն իրականացրած Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալին «հանցախմբի քարոզչություն» իրականացնելու հիմնավորմամբ սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2017 13:08 Asia/Tehran
  • Ջեմալ փաշայի թոռանը Թուրքիայում սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում

Թուրքիայում հայտնի լրագրող, Հայոց ցեղասպանությունն իրականացրած Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալին «հանցախմբի քարոզչություն» իրականացնելու հիմնավորմամբ սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Դատական գործը հարուցվել է 2013 թվականի մայիսի 15-ին Ջեմալի հրապարակած հոդվածի հիման վրա:

Լրագրողը հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները` ասելով, որ հոդվածում պաշտպանել է թուրք-քրդական հաշտեցման գործընթացը: «2013 թվականի իմ գրածն այսօր ազատազրկելու հարց դարձնելը նշանակում է քրեորեն պատժել լրագրությունը: Ես պաշտպանում եմ ոչ թե պատերազմը, ահաբեկչությունը և բռնությունը, այլ խաղաղությունը»,- հայտարարել է Հասան Ջեմալը` պահանջելով անմեղ ճանաչել իրեն: 

lragir.am/