Սալեհի. Նոր շրջանում Իրանի ու գործակալության համագործակցության հեռանկարը լավ է գնահատվում
ԻԻՀ նախագահի տեղակալն ու Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը շնորհավորելով ԱԷՄԳ-ի գերատեսչի պաշտոնում Յուկիա Ամանոյի վերընտրությունն, ասել է. «Նոր շրջանում Իրանի ու գործակալության համագործակցության հեռանկարը դրական է գնահատվում»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` հինգշաբթի երեկոյան Թեհրանում, ընդգծելով, որ ԻԻՀ-ն ԱԷՄԳ-ի կանոնադրության շրջանակներում գործադրել է վերահսկողության պայմանագիրն ու լրացուցիչ արձանագրությունը և նրա բոլոր ջանքերն ուղղված են եղել իր ստանձնած պարտավորությունների իրագործմանը, Ալի Աքբար Սալեհին հավելել է. «Իրանն անկասկած այս շրջանակից դուրս ներկայացվող պահանջներին վերաբերվելու է այնպես, որ ամրապնդվեն իր իրավունքները»:
Սալեհին ԻԻՀ-ի ատոմային էներգիայի կազմակերպության նոր նվաճումների մասին ասել է. «Իրանի միջուկային ազգային օր՝ ապրիլի 9-ին կներկայացվեն իրանցի գիտնականների նոր նվաճումները»: