Ճագարի բունն իրականում թամփլիերների միաբանության ստորգետնյա տաճարի մուտքն էր
https://parstoday.ir/hy/news/world-i56494-Ճագարի_բունն_իրականում_թամփլիերների_միաբանության_ստորգետնյա_տաճարի_մուտքն_էր
Մեծ Բրիտանիայում ճագարների բունը բացահայտել է թամփլիերների միաբանության ստորգետնյա տաճարի մուտքը, հայտնում է Metro–ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2017 06:05 Asia/Tehran
  • Ճագարի բունն իրականում թամփլիերների միաբանության ստորգետնյա տաճարի մուտքն էր

Մեծ Բրիտանիայում ճագարների բունը բացահայտել է թամփլիերների միաբանության ստորգետնյա տաճարի մուտքը, հայտնում է Metro–ն։

ՀԻն ձեռաշեն քարանձավը գտել են Շրոպշիր քաղաքից ոչ հեռու՝ դաշտում։ Դրա մուտքը ճագարի բուն էր հիշեցնում։ Տեղի բնակիչները, որոնք արդեն մտել են սրբավայր, պատմել են, որ այն հոյակապ պահպանվել է։ Metro-ի տվյալներով, տաճարը կարող է 700 տարվա պատմություն ունենալ։ Սակայն մասնագետները դեռ չեն շտապում հայտնել դրա կառուցման ճշգրիտ տարեթիվը։ Լրագրողների կարծիքով սրբավայրը ամենայն հավանականությամբ թամփլիերների միաբանության ասպետներին էր պատկանում կամ էլ նրանց հետեւորդներին։

News.am