Հայտնի է դարձել «Brexit»-ի մեկնարկի օրը
https://parstoday.ir/hy/news/world-i56534-Հայտնի_է_դարձել_brexit_ի_մեկնարկի_օրը
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է պաշտոնապես տալ Եվրամիությունից դուրս գալու գործընթացի մեկնարկը մարտի 14-ին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Daily Telegraph»-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2017 09:23 Asia/Tehran
  • Հայտնի է դարձել «Brexit»-ի մեկնարկի օրը

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է պաշտոնապես տալ Եվրամիությունից դուրս գալու գործընթացի մեկնարկը մարտի 14-ին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Daily Telegraph»-ին:

Թերթի տվյալներով՝ գործընթացի շուտափույթ մեկնարկի մասին մտահոգվում է նախարարների ամբողջ կազմը:

Մարտի 13-ին Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը նախատեսում է քննարկել փոփոխությունները, որոնք մտցվել են Լորդերի պալատ «Brexit»-ի գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծով:

Այս գործընթացը ստացել է «պինգ-պոնգ» անունը, քանի որ փաստաթուղթն անընդհատ կուղարկվի խորհրդարանի մի պալատից մյուսը, մինչև խորհրդարանականներն ամողջովին համաձայն չլինեն դրա հետ:

operativ.am