Թուրքիան դադարեցրել է Ղրիմի հետ լաստանավային հաղորդակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i56538-Թուրքիան_դադարեցրել_է_Ղրիմի_հետ_լաստանավային_հաղորդակցությունը
Թուրքիան դադարեցրել է լաստանավային հաղորդակցությունը Ղրիմի հետ այն վերսկսելուց վեց ամիս անց: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է Ղրիմի ծովային գործակալության լաստանավային ընկերության տնօրեն Ստանիսլավ Գվոզդիլովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2017 09:39 Asia/Tehran
  • Թուրքիան դադարեցրել է Ղրիմի հետ լաստանավային հաղորդակցությունը

Թուրքիան դադարեցրել է լաստանավային հաղորդակցությունը Ղրիմի հետ այն վերսկսելուց վեց ամիս անց: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է Ղրիմի ծովային գործակալության լաստանավային ընկերության տնօրեն Ստանիսլավ Գվոզդիլովը:

«Ղրիմից նրանք լաստանավեր չեն ընդունում, արդեն երկու շաբաթ է այդպես է»,- ասել է Գվոզդիլովը:

Նրա խոսքով՝ Անկարան չի մանրամասնել իր որոշման պատճառները: Նախկինում Թուրքիան Ղրիմից մի քանի լաստանավային գիծ էր ընդունում: Հաղորդակցությունը վերականգնվել էր նախորդ տարվա հոկտեմբերին, երբ ռուսական «Վարյագ» լաստանավը Սևաստոպոլից մեկնել էր Զոնգուլդակ:

orer.am/