Մեյը Եվրամիությունից պահանջում է Լոնդոնին վերադարձնել 9 մլրդ եվրո
https://parstoday.ir/hy/news/world-i56652-Մեյը_Եվրամիությունից_պահանջում_է_Լոնդոնին_վերադարձնել_9_մլրդ_եվրո
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությունից պահանջում է Լոնդոնին վերադարձնել այն 9 մլրդ եվրոն (11 մլրդ դոլար), որն այժմ գտնվում է Եվրոպական ներդրումային բանկում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2017 10:20 Asia/Tehran
  • Մեյը Եվրամիությունից պահանջում է Լոնդոնին վերադարձնել 9 մլրդ եվրո

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությունից պահանջում է Լոնդոնին վերադարձնել այն 9 մլրդ եվրոն (11 մլրդ դոլար), որն այժմ գտնվում է Եվրոպական ներդրումային բանկում:

Այս մասին հայտնում է The Sunday Times-ը:

Լոնդոնում համարում են, որ Բրյուսելը պետք է Brexit-ի նախաշեմին Մեծ Բրիտանիային վերադարձնի նաեւ Եվրոպական ներդրումային բանկի կապիտալի իր մասնաբաժինը: Համապատասխան փաստաթուղթը կազմել է իրավաբան Մարտին Հոուվը, այն փոխանցվել է Եվրամիությունից դուրս գալու հարցով դեպարտամենտին:

News.am