Էրդողանը սպառնալիքներ է հնչեցրել Նիդեռլանդների հասցեին
https://parstoday.ir/hy/news/world-i56656-Էրդողանը_սպառնալիքներ_է_հնչեցրել_Նիդեռլանդների_հասցեին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է արգելել նիդեռլանդական օդանավերի չվերթները դեպի Թուրքիա, իսկ իր հոլանդացի ընդդիմախոսներին կոչել է ֆաշիստներ, հաղորդում է Deutsche Welle-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2017 10:45 Asia/Tehran
  • Էրդողանը սպառնալիքներ է հնչեցրել Նիդեռլանդների հասցեին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է արգելել նիդեռլանդական օդանավերի չվերթները դեպի Թուրքիա, իսկ իր հոլանդացի ընդդիմախոսներին կոչել է ֆաշիստներ, հաղորդում է Deutsche Welle-ն:

Էրդողանը սպառնացել է Ամստերդամին պատասխան միջոցներ ձեռնարկել Թուրքիայի արտաքին գլխավոր գերատեսչության ղեկավար Մեւլութ Չավուշօղլուի մուտքը Նիդեռլանդներ արգելելու համար:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ եվրոպական երկրների իշխանությունների կողմից նացիստական մեթոդներ են կիրառվում՝ թույլ չտալով թուրք քաղաքական գործիչներին զբաղվել քարոզչությամբ:

Մեւլութ Չավուշօղլուի մուտքը Նիդեռլանդներ արգելվել է այսօր: Նախատեսված էր նրա քարոզչական ելույթը Ռոտերդամում:

Նիդեռլանդների կառավարությունից հստակեցրել են, որ թուրք նախարարի մուտքի արգելքը կապված է Անկարայի կողմից հնչեցված սպառնալիքների հետ:

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ հոլանդացիներին նացիստների հետ համեմատությունն անցնում է չափի բոլոր սահմանները:

galatv.am/