Դանիան պահանջել է հետաձգել Թուրքիայի վարչապետի այցը
https://parstoday.ir/hy/news/world-i56716-Դանիան_պահանջել_է_հետաձգել_Թուրքիայի_վարչապետի_այցը
Դանիայի վարչապետ Լարս Լուքե Ռասմուսենը կիրակի օրը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմից պահանջել է հետաձգել այդ երկիր այցելության իր ծրագիրը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 13, 2017 07:48 Asia/Tehran
  • Դանիան պահանջել է հետաձգել Թուրքիայի վարչապետի այցը

Դանիայի վարչապետ Լարս Լուքե Ռասմուսենը կիրակի օրը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմից պահանջել է հետաձգել այդ երկիր այցելության իր ծրագիրը:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն` Դանիայի վարչապետն ընդգծել է, որ նկատի առնելով Նիդերլանդների կառավարության դեմ ուղվված թուրք պաշտոնատարների կատարած հայտարարությունները, Թուրքիայի վարչապետի ուղևորությունը Դանիա, ներկա պայմաններում հնարավոր չի լինելու :

«Դանիան ուշադրությամբ հետևում է Թուրքիայում ընդդիմության դեմ գործադրվող բռնություններին և ժողովրդավարության սկզբունքների ոտնահարմանը»,-հայտարարել է Ռասմուսենը:

Թուրքիայի վարչապետը մարտի 20-ին պետք է այցելեր Դանիա:

 «Ֆրանս Պրես»-ի հաղորդմամբ, Նիդերլանդների վարչապետ Մարք Ռութեն կիրակի օրը հայտարարել է. «Նիդերլանդները չի պատրաստվում ներողություն խնդրել Թուրքիայի ԱԳ նախարարի մուտքի արգելման և այդ երկրի ընտանիքի հարցերով նախարարի արտաքսման կապակցությամբ: Հակառակը` Թուրքիան  պետք է իր կատարածի համար ներողություն խնդրի»:

Նիդերլանդների վարչապետն անընդունելի է բնութագրել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարությունը, որտեղ այդ երկրի ընտանիքի հարցերով նախարարի արտաքսման կապակցությամբ օգտվել է «նացիզմի ժառանգորդներ» արտահայտությունից: