Շվեդիան չեղարկել թուրք գործչի հանդիպումը թուրքական համայնքի հետ
Մարտ 13, 2017 10:23 Asia/Tehran
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության փոխնախագահի գլխավոր խորհրդական Մեհդի Էքերի՝ Շվեդիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպումը թուրքական համայնքի հետ չեղարկվել է։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Մեհդի Էքերը հանդիպումը չեղարկելու հետ կապված հայտնել է, թե դահլիճի սեփականատերն առանց բացատրության չեղարկել է հանդիպումը, որը նախատեսված է եղել մարտի 12-ին։ Նա նշել է, թե հանդիպման հիմանակն նպատակը Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի համար «այո»-ի քարոզչությունն է։
armedia.am/
Պիտակ