Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է անօդաչու սարքեր ոչնչացնող համակարգ
https://parstoday.ir/hy/news/world-i56770-Թուրքիան_Ադրբեջանին_մատակարարել_է_անօդաչու_սարքեր_ոչնչացնող_համակարգ
Թուրքական Harp Arge ընկերությունը Ադրբեջանին է վաճառել Drone Killer սպառազինության համակարգը, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար, հաղորդում է Trend գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2017 13:20 Asia/Tehran
  • Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է անօդաչու սարքեր ոչնչացնող համակարգ

Թուրքական Harp Arge ընկերությունը Ադրբեջանին է վաճառել Drone Killer սպառազինության համակարգը, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար, հաղորդում է Trend գործակալությունը:

Նշվում է, որ տվյալ գործարքը Ադրբեջան ռազմական համակարգեր արտահանելու Harp Arge ընկերության առաջին փորձն է, հայտնում է 1in.am-ը: Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ սպառազինության այս համակարգը հաջող կերպով փորձարկվել է ադրբեջանական ուժային կառույցներում: Անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար նախատեսված Drone Killer զենքը կիրառում է գերարագ էլեկտրամագնիսական խափանումներ՝ 2.4 և 5.8 հերց հաճախականությամբ, որպեսզի խախտի անօդաչու սարքի և կառավարման կենտրոնի միջև կապը: 

Ankakh.com