Էրդողանը մեղադրել է Մերկելին ահաբեկչության աջակցության մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i56862-Էրդողանը_մեղադրել_է_Մերկելին_ահաբեկչության_աջակցության_մեջ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեղադրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ահաբեկիչներին աջակցելու մեջ: Այդ մասին հայտնում է Franc Press գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2017 12:56 Asia/Tehran
  • Էրդողանը մեղադրել է Մերկելին ահաբեկչության աջակցության մեջ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեղադրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ահաբեկիչներին աջակցելու մեջ: Այդ մասին հայտնում է Franc Press գործակալությունը:

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարը նախազգուշացրել է Գերմանիայի քաղաքացիների համար հնարավոր վտանգի մասին Թուրքիայում հանրաքվեի ժամանակ:

«Տիկին Մերկել, ինչու՞ եք դուք թաքցնում ահաբեկիչներին ձեր երկրում: Ինչու՞ դրա հետ որևէ բան չեք անում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է Մերկելին նրանում, որ վերջինս Նիդերլանդների կողմն է պաշտպանել վերջին իրադարձություններից հետո ստեղծված սկանդալում, երբ Նիդերլանդների իշխանությունները թույլ չեն տվել, որ Թուրքիայի արտգործնախարարի ինքնաթիռը վայրէջք կատարի երկրում:

Ավելի վաղ ասվել է, որ Գերմանիայի տեղական իշխանությունները չեղյալ էին հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը Գերմանիայի Գագգենաու քաղաքում:

Կատարվածի քննադատությամբ էր հանդես եկել նախագահ Էրդողանը, ով հայտարարել էր, թե Գերմանիայի պահվածքը նմանվում է նացիստների գործելաոճին: Էրդողանի հայտարարությունը կրկնել էր նաև արտգործնախարար Չավուշօղլուն:

1in.am