Ջաբերի Անսարի.«Աստանայի բանակցություններում առաջընթաց է արձանագրվում»
Մարտի 14-ին, անդրադառնալով Սիրիայում հրադադարի հաստատման կապակցությամբ ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների արդյունավետ բանակցություններին, Հոսեյն Ջաբերի Անսարին հայտարարել է, որ հրադադարի կայունացման հարցով փաստաթղթերի մշակումը բանակցությունների 3-րդ փուլի պլաններից է:
Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդմամբ, Ջաբերի Անսարին ասել է.«Աստանայի բանակցությունների 3-րդ փուլում կքննարկվեն ականազերծման մասին 3 փաստաթղթերը և Սիրիայում գերիների փոխանակման հարցերը»:
Երեքշաբթի օրը Աստանայի բանակցությունները շրջանակներում, Իրանի պատվիրակությունը առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ-ի և Թուրքիայի պատվիրակությունների հետ:
Նախատեսված է, որ չորեքշաբթի օրը Աստանայում Իրանի, ՌԴ-ի, Թուրքիայի, Հորդանանի, ՄԱԿ-ի և Սիրիայի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվի Սիրիայի խաղաղության բանակցությունների 3-րդ փուլը:
Երկուշաբթի օրը Ջաբերի Անսարին մեկնել է Աստանա՝ Սիրիայի խաղաղության բանակցություններին մասնակցելու համար: