ԻՀԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Հայաստանին «հարգանքով» վերաբերվել Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/world-i56898-ԻՀԿ_ի_գլխավոր_քարտուղարը_կոչ_է_արել_Հայաստանին_հարգանքով_վերաբերվել_Ադրբեջանին
Սաուդյան Արաբիայի Ջիդդե քաղաքում գտնվող «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) կենտրոնական գրասենյակում Ադրբեջանի նախաձեռնությամբ միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Խոջալուի դեպքերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2017 15:47 Asia/Tehran
  • ԻՀԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Հայաստանին «հարգանքով» վերաբերվել Ադրբեջանին

Սաուդյան Արաբիայի Ջիդդե քաղաքում գտնվող «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) կենտրոնական գրասենյակում Ադրբեջանի նախաձեռնությամբ միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Խոջալուի դեպքերին:

Ինչպես հաղորդում է Ermenihaber–ը՝ հղում կատարելով թուրքական «Milli gazete» թերթի կայքին միջոցառման ժամանակ ելույթ ունեցած ԻՀԿ-ի գլխավոր քարտուղար Յուսուֆ ալ-Ուսեյմին, նշել է, թե Խոջալուի դեպքերը հետևանք են «Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի օկուպացիայի»: Նա Հայաստանին կոչ է արել ժամ առաջ դուրս գալ «ադրբեջանական» հողերից:

Ուսեյմինն ԻՀԿ անդամ երկրներին կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի «վերջինս հարգանքով վերաբերվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և վերջ դնի օկուպացիային»: