Եվրոպացի պաշտոնյաները քննադատել են Թուրքիայի նախագահին
Նիդերլանդների վարչապետն ու գերմանացի պաշտոնյաները քննադատել են Թուրքիայի նախագահի դիրքորոշումները:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Նիդերլանդների վարչապետ Մարք Ռութեն, երեքշաբթի օրը պատմության բացարձակ աղավաղում է բնութագրել Բոսնիա-Հերցեգովինայի Սրեբրենիցա քաղաքի մուսուլմանների կոտորածի վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ նիդերլանդացի զորայինները մասնակից են եղել 1995 թվականին մուսուլմանների կոտորածին:
Նիդերլանդների վարչապետը հավելել է. «Էրդողանի հայտարարությունը, թե Սեբրենիցայում սերբ զորայինները սպանել են 8000 մուսուլմանների, չի համապատասխանում իրականությանը»:
Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս Դեմայզերը քննադատելով գերմանացի պաշտոնյաների դեմ ուղղված Թուրքիայի մեղադրանքները, դժգոհություն է հայտնել Թուրքիայի ներքին լարվածությունները Գերմանիա տեղափոխվելու կապակցությամբ:
Եվրոպական երկրների հետ Թուրքիայի լարվածությունները սրվեցին նրանից հետո, երբ Նիդերլանդների պաշտոնյաները արգելեցին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռի մուտքը: այդ երկիր: Թուրքիայի ԱԳ նախարարն այդ երկրի սահմանադրական բարեփոխումների թեմայով ելույթ պիտի ունենար Նիդերլանդների թուրքական համայանքի համար:
Գերմանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի ու Ավստրիայի պաշտոնյաներն էլ հայտարարել են, թե չեն թույլատրելու թուրք պաշտոնատարների ելույթներն ու քարոզչական բնույթ կրող հանդիպումները: