Լավրենտիև. Իրանը ստորագրեց Սիրիայում հրադադարի ռեժիմի գործադրումը հովանավորելու փաստաթուղթը
Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններում ռուսական պատվիրակության պատասխանատուն ասել է. «Իրանը պաշտոնապես ստորագրեց Սիրիայում հրադադարի ռեժիմի համաձայնությունը հովանավորելու և երաշխավորելու փաստաթուղթը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Աստանայի բանակցություններում ռուսական պատվիրակության պատասխանատու և Սիրիայի հարցերով Ռուսաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը հայտարարեց. «ԻԻՀ-ն, պաշտոնապես Ռուսաստանի ու Թուրքիայի կողքին երաշխավորել է Սիրիայում պարտավորությունների գործադրումը»:
Սիրիայում համընդհանուր հրադադարը 2017 թվականի հունվարի 1-ից հաստատվեց Աստանայի բանակցությունները հովանավորած Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախաձեռնությամբ, ինչը նաև հաստատվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով:
Աստանայի բանակցություններում հրադադարի ամրապնդման, գերիների ու կալանավորների փոխանակման, ինչպես նաև հրադադարի ընթացքին վերահսկող կոմիտե ստեղծելու շուրջ համաձայնություն ձեռք բերվեց:
Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան էլ ընդգծեցին, որ Ժնևյան բանակցությունների հետապնդման ուղղությամբ ջանք են գործադրելու:
Նաև որոշում է կայացվել, որպեսզի Աստանայում հառաջիկա բանակցությունները կայանան մայիսի 3-ին և 4-ին, իսկ մինչ այդ ապրիլին փորձագետների մասնակցությամբ նիստ կգումարվի Թեհրանում: