ՄԱԿ. Իսրայելը ափարթայդի ռեժիմ է ստեղծել
Ասիայի արևմուտքի համար ՄԱԿ-ի տնտեսական ու հասարակական հանձնաժողովը չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցում ընդգծել է. «Իսրայելը ափարթայդի ռեժիմ ստեղծելով, լիարժեք տիրապետություն է տարածել պաղեստինցիների վրա»:
ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Ասիայի արևմուտքի համար ՄԱԿ-ի տնտեսական ու հասարակական հանձնաժողովն ընդգծել է. «Զեկույցը պատրաստվել է գիտական ու համալսարանական հետազոտությունների և փաստաթղթերի հիման վրա և վկայում է այն մասին, որ Իսրայելը պաղեստինցիների պարագային ափարթայդի հողի վրա ոճրագործություն է թույլ տվել»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և Ասիայի արևմուտքի համար այդ կազմակերպության տնտեսական ու հասարակական հանձնաժողովի նախագահ Ռիմա Խալաֆը Լիբանանում հայտարարել է. «Սա իր տեսակի մեջ առաջին զեկույցն է, որ հրապարակվել է ՄԱԿ-ի մի կառույցի կողմից և այդտեղ Իսրայելը մեղադրվել է պաղեստինցիների իրավունքները ոտնահարելու և ափարթայդի ռեժիմ ստեղծելու մեջ»:
Ասիայի արևմուտքի համար ՄԱԿ-ի տնտեսական ու հասարակական հանձնաժողովը բաղկացած է Ասիայի արևմուտքի 18 արաբական երկրներից, որի նպատակն է հովանավորել անդամ երկրներում տնտեսական ու հասարակական զարգացումը: