Մամուլի տեսություն 17-03-2017
«Brexit»-ի գործընթացը սկսելու մասին օրենքի ստորագրումը, ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները, Հունաստանի տնտեսական ճգնաժամի շարունակումը և Եմենական ճգնաժամը հայտնվել էին իրանական ու հայաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում:
«Ալիք»
Էլիզաբեթ երկրորդ թագուհին ստորագրել է «Brexit»-ի գործընթացը սկսելու մասին օրենքը
Բրիտանիայի Էլիզաբեթ երկրորդ թագուհին ստորագրել է Եվրամիության կազմից երկրի դուս գալու ընթացակարգը սկսելու մասին օրինագիծը: Այս մասին, տեղեկացնում է «tert.am»-ը`«Deutsche Welle»-ին հղում անելով:
Այսպիսով, Բրիտանական միապետութեան ղեկավարը մարտի 16-ին հավանութեան է արժանացրել «Brexit»-ի մասին օրենքը, երբ այն 3 օր առաջ արդեն հաստատվել էր խորհրդարանի երկու պալատների կողմից: Այս մասին տեղեկացրել է Համայքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն: «Brexit»-ի գործընթացը սկսելու մասին օրենքը պաշտոնապես ուժի մեջ է մտել: Այժմ վարչապետ Թերեզա Մեյը կարող է Բրյուսելին ներկայացնել համագործակցության կազմից երկրի դուրս գալու մասին պաշտոնական դիմումը ՝ ըստ լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածի: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա մարտի վերջին, հավանաբար ԵՄ 25-րդ հոբելանական գագաթնաժողովից հետո, որն անցկացվելու մարտի 25-ին ՝ Հռոմում:
«Ռեսալաթ»
Հունաստանում շարունակվում է տնտեսական ճգնաժամը
Հունաստանը շարունակում է մնալ Եվրոպայում տնտեսական ճգնաժամի կիզակետը: 2016 թվականին այդ երկրում արձանագրվել է տնտեսական աճի խիստ անկում: Այդ հարցում դերի իրենց բաժինն են ունեցել նաև Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի օգնությունները: Թվերը վկայում են նաև երկրում հակաճգնաժամային տնտեսության ապարդյունավետության մասին: Այսօր հունաստանը մի կողմից հակաճգնաժամային քաղաքականության առջև է կանգնած, իսկ մյուս կողմից այդ քաղաքականության հետևանքով երկրներում ստեղծված հանրային դժգոհությունների: Այնուամենայնիվ, հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետ լինելու դեպքում, ժողովուրդն ինչ-որ կերպ հանդուրժելու էր ստեղծված իրավիճակը: Հույների մեծ մասը ենթադրում էին, որ Ցիպրասի կառավարությունը կարող է վերջ դնել այդ քաղաքականությանը, սակայն չնայած վարչապետի տարած ջանքերին, եվրոպական երկրները շարունակեցին ճնշել Աթենքին: Իրավիճակը գնալով ավելի է բարդանում ՝ ստացած խոշոր վարկերի պատճառով: Վարչապետ՝ Ցիպրասը շարունակում է խոսելու հուսալի ապագայի մասին: Ապագա , որին արդեն տասը տարի է սպասում է ժողովուրդը: Իսկ մյուս կողմից հակաճգնաժամային քաղաքականությունը հույների մոտ զգայնություն է առաջացնում:
«Իրան»
ՄԱԿ-ի ներկայացուցիչ.« Եմենի համար ծրագիր չունենք»
Եմենի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է , որ կազմակերպությունը Եմենի հարցի հետ կապված ծրագիր չունի: «Եմենի ճգնաժամի լուծումը պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը »: Վալադ Շեյխ Ահմեդի խոսքերով, Եմենի ճգնաժամի լուծումը երկու ՝ քաղաքական ու ռազմական կողմ ունի: Երեքշաբթի երեկոյան նոր հրամանագրով Դոնալդ Թրամփն իր երկրի պաշտպնության նախարարությանը լայնամասշտաբ լիազորություններ է տվել Եմենի վրա հարձակումների հարցում:
«Իրան»
Չինաստանը ԱՄՆ-ի դեմ առևտրական պատերազմի չի ձգտում
Չինաստանի վարչապետի խոսքերով, իր երկիրը չի ձգտում ԱՄՆ-ի դեմ առևտրական պատերազմին : Դա չի բխում ոչ մեկի շահերից: Չինական կողմը հուսով է, որ անկախ առկա խոչընդոտներից, հարաբերությունները զարգացող ընթացք են ունենալու: Թեև չի բացառվում նաև տարբեր ուղղությունները, սակայն բանակցության միջոցով հնրավոր է կարգավորել ցանկացած տարաձայնություն: Առաջիկա ամսին Ֆլորիդայում կայանալու է ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հանդիպումը:
galatv.am
«Չի բացառվում Ղրիմի վերադարձն Ուկրաինային». Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար, ներկայումս Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խորհրդական Անդերս Ֆոգ Ռասմուսենը չի բացառել Ղրիմի թերակղզու վերադարձն Ուկրաինային: «Սակայն, նախեւառաջ անհրաժեշտ է աշխատել Մինսկյան համաձայնագրերի իրագործման ուղղությամբ»,- նշել է քաղաքական գործիչը Die Welt-ին տված հարցազրույցում:
«Ռուսաստանը Ղրիմը պահում է տեղեկատվական շրջափակման մեջ, ընդլայնում ռազմական ներկայությունը: Դա ապացույցն է այն փաստի, որ Մոսկվայի կողմից Ղրիմի անեքսիայի իրական դրդապատճառը Սեւ ծովի նկատմամբ ռազմական եւ ռազմավարական վերահսկողության սահմանումն էր: Ղրիմում աղետալի իրավիճակ է մարդու իրավունքների առումով, հատկապես թաթարների, ովքեր գտնվում են ռուսաստանյան իշխանությունների ճնշումների ներքո»,-հայտարարել է Ռասմուսենը:
«Խորհրդային Միությունը ժամանակին անօրինական կերպով բռնակցել էր Բալթիկայի երկրները: Շատերի համար, ովքեր հասակ են առել սառը պատերազմի ստվերի ներքո, այդ երկրների ազատագրումն անիրական էր թվում: Սակայն ինչ-որ մի պահ իրավիճակ փոխվեց, եւ բալթյան 3 երկրները վերադարձրեցին իրենց ազատությունն ու անկախությունը: Այսօր դրանք ծաղկող ժողովրդավարական երկրներ են, եւ դա չի կարելի բացառել նաեւ Ղրիմի դեպքում»,-կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը:
Նրա խոսքերով, նախագահ Թրամփի եւ Պուտինի միջեւ Ուկրաինային վնասող գործարք չի կնքվի: Ըստ Ռասմուսենի, միայն Ռուսաստանի վրա ճնշումն ավելացնելով է հնարավոր իրագործել Մինսկյան համաձայնագրերի կետերը:
Աղբյուր՝ Die Welt
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան