«Թաքֆիրական ու սիոնիստական ահաբեկչության միջև սերտ կապեր կան».Ամիր Աբդոլլահյան
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը հակադարձել է Սիրիայի վրա Սիոնիստական ռեժիմի կործանիչների հարձակումներին, ասելով.-«Թաքֆիրական ու սիոնիստական ահաբեկչության միջև սերտ կապեր կան»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.-«Սիրիայի վրա Սիոնիստական ռեժիմի կործանիչների հարձակումները և զինյալ խմբավորումներին ու ահաբեկիչներին ԱՄՆ-ի օգնությունների շարունակումը, վկայում են թաքֆիրական ու սիոնիստական ահաբեկչության միջև սերտ կապերի առկայության մասին»:
«Դամասկոսը թույլ չի տալու, որ չարաշահելով Աստանայի և Ժնևի քաղաքական բանակցությունները, Թելավիվն իրականացնի տարածաշրջանում իր գաղտնի նպատակները».ասել է Ամիր Աբդոլլահյանը:
Նա կրկին անգամ կարևորել է Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին Իրանի իսլամական հանրապետության ցուցաբերած օգնությունների ու աջակցությունների շարունակումը: