Դոնալդ Թրամփն ընդգծել է ՆԱՏՕ-ին հովանավորելու անհրաժեշտությունը
ԱՄՆ նախագահը Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ՆԱՏՕ-ին հովանավորելու անհրաժեշտությունը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ երեկոյան Վաշինգտոնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ վերջինիս կոչ է արել ՆԱՏՕ-ի ծախսերը հոգալու համար ավելի մեծ բյուջե հատկացնել:
«ՆԱՏՕ-ի շատ անդամներ արդեն վաղուց վճարել բյուջեի իրենց մասնաբաժինը և նրանք պիտի մարեն իրենց պարտքը»,-հայտարարել է Թրամփը:
Հանդիպման ժամանակ Մերկել ասել է. «Գերմանիան իր ՀՆԱ-ի երկու տոկոսը հատկացնելու է ՆԱՏՕ-ին»:
Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կկարողանան վերսկսել առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ արդար ու բոլոր կողմերի համար շահավետ առևտրի է ձգտում:
Թրամփն ու Մերկելը նաև բանակցել են Ուկրաինայի, Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի ու Լիբիայի հետ կապված հարցերի շուրջ: