Գերմանիան զգուշացրել է ԱՄՆ-ի կառավարության տնտեսական քաղաքականությունների կապակցությամբ
Գերմանիայի ֆինանսների նախարարը զգուշացրել է ԱՄՆ-ի կառավարության տնտեսական քաղաքականությունների բացասական հետևանքների կապակցությամբ:
«Ֆրանս 24» հեռուստակայանի հաղորդման համաձայն Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շույբլեն ուրբաթ օրը Բեռլինում ԱՄՆ-ի գանձապահության նախարար Ստիվեն Մենուչինի հետ հանդիպման ժամանակ իր ամերիկացի պաշտոնակցին զգուշացրել է ներքին արտադրության հանդեպ կառավարության հովանավորման համակարգի ցանկացած ձևի կապակցությամբ:
Գերմանիայի ֆինանսների նախարարը հանդիպման ընթացքում ասել է. «Մեկուսացումը վատ լուծում է համարվում, որը միայն կարճատևում կարող է օգտակար լինել, սակայն երկարատևում վնասելու է վստահությանն ու հասարակության հարստությանը»:
Հանդիպման ժամանակ ԱՄՆ գանձապահության նախարար Ստիվեն Մենուչինն ասել է, որ իր պատկան երկիրն աշխարհի հետ առևտրական պատերազմի չի ձգտում:
Մեծ Քսանյակի ֆինանսների նախարարների նստաշրջանն ուրբաթ օրը մեկնարկեց Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում:
Մեծ Քսանյակի անդամ որոշ երկրներ, այդ թվում Ֆրանսիան ու Բրազիլիան ակնկալում են, որ այս նստաշրջանի եզրափակիչ նիստում ընդգծվի ազատ առևտրի սկզբունքը, մինչդեռ ԱՄՆ-ն դեմ է դրան: