Թուրքիան գուշացրել է ԵՄ-ին՝ տարհանվածներին ընդունելու և հյուրընկալելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i57212-Թուրքիան_գուշացրել_է_ԵՄ_ին_տարհանվածներին_ընդունելու_և_հյուրընկալելու_կապակցությամբ
Թուրքիան եվրոպական երկրներից արտաքսվող տարհանվածներին ընդունելու և հյուրընկալելու կապակցությամբ զգուշացրել է ԵՄ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2017 08:15 Asia/Tehran
  • Թուրքիան գուշացրել է ԵՄ-ին՝ տարհանվածներին ընդունելու և հյուրընկալելու կապակցությամբ

Թուրքիան եվրոպական երկրներից արտաքսվող տարհանվածներին ընդունելու և հյուրընկալելու կապակցությամբ զգուշացրել է ԵՄ-ին:

Համաձայն Թուրքիայի TRT հեռուստակայանի ինտերնետային կայքի հաղորդման՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին անգամ ԵՄ-ին զգուշացրել է, որ եթե Թուրքիայի քաղաքացիների համար չչեղարկվի ԵՄ-ի անդամ երկրների մոտքի վիզան, Անկարան չի գործադրելու տարհանվածներին հյուրընկալելու և եվրոպական երկրներից արտաքսվող տարհանվածներին ընդունելու մասին երկկողմ համաձայնագիրը:

Թուրքիայի հարավ-արևմտյան Ալանիայում արտահայտվող Մևլութ Չավուշօղլուն, ընդգծել է. «Թուրքիան Եվրոպա ուղևորվելու համար իր քաղաքացիներին վիզա ստանալուց զերծ կացուցելու գործընթանցում լուրջ բարդության է հանդիպել»: