ԵՄ-ը Թուրքիային համագործակցության կոչ է արել
ԵՄ-ի փախստականների ու ներքին հարցերի կոմիսարը Թուրքիային համագործակցության կոչ է արել։
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բրյուսելի և Անկարայի հարաբերությունների լարվելուց հետո, ԵՄ-ի փախստականների և ներքին հարցերով կոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտարարել է.«Փախստականների, ահաբեկչության դեմ պայքարի ու տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ԵՄ-ը և Թուրքիան պետք է շարունակեն համագործծակցել միմյանց հետ»:
Անդրադառնալով Թուրքիա-ԵՄ հարաբերություննրին Դիմիտրիս Ավրամոպուլոսը հավաստիացրել է.«Կողմերը պետք է խուսափեն երկկողմ հարաբերությունների մեջ լարվածություն առաջացնող և լարվածություններ ավելացնող քաղաքականություններից»:
Հատկանշական է, որ մարդու իրավունքների պաշտպան կառույցներն ու կազմակերպությունները Թուրքիայի և ԵՄ-ի միջև կայացած համաձայնությունն են համարում փախստականների իրավունքների խախտման պատճառը: Մարդու իրավունքների ոլորտում աշխատող մեծ թվով կազմակերպություններ ու միջազգային կառույցներ քննադատել են ԵՄ-ի ու Թուրքիայի միջև կայացած համաձայնությանը, որի համաձայն վերջ է տրվում փախստականների մուտքը Եվրոպա:
Մարդու իրավունքների կառույցների զեկույցների մեջ ասված է, որ ԵՄ-ի կողմից որդեգրված քաղաքականությունները պատճառ են դարձել, որպեսզի ոտնահարվի փախստականների իրավունքները: