Թուրքիան ավելի քան երբևէ հեռու է ԵՄ անդամակցությունից. Գերմանիայի արտգործնախարար
https://parstoday.ir/hy/news/world-i57296-Թուրքիան_ավելի_քան_երբևէ_հեռու_է_ԵՄ_անդամակցությունից._Գերմանիայի_արտգործնախարար
Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վատթարացման ֆոնին Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիան ավելի քան երբևէ հեռու է Եվրոպական Միության անդամ դառնալուց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2017 08:43 Asia/Tehran
  • Թուրքիան ավելի քան երբևէ հեռու է ԵՄ անդամակցությունից. Գերմանիայի արտգործնախարար

Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վատթարացման ֆոնին Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիան ավելի քան երբևէ հեռու է Եվրոպական Միության անդամ դառնալուց:

«Այսօր Թուրքիան  ակնհայտորեն ավելի քան երբևէ հեռու է ԵՄ անդամ դառնալուց»,- հեղինակավոր Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում ասել է պաշտոնյան:


Գերմանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ միշտ էլ կասկածներ է ունեցել առ այն, թե արդյոք պե՞տք է, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ:


Մինչդեռ Լուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ Անկարայի կողմից ԵՄ-ի հասցեին հնչեցված վիրավորանքները, ինչպես նաև հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման ձախողված փորձից հետո տեղի ունեցող ներքաղաքական բռնաճնշումները վկայում են, որ ներկայում ոչինչ չի կարող նպաստել այդ երկրի՝ ԵՄ անդամ դառնալուն:


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Bild am Sonntag  պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ քանի դեռ Թուրքիան չի ցանկանում առաջնորդվել եվրոպական չափորոշիչներով, այդ երկիրը ԵՄ-ում տեղ չունի:

 

tert.am/