Ցույցեր Բրիտանիայում`ընդդեմ Թրամփի
Մարտի 21-ին ՝ ռասիզմի դեմ պայքարի օրվա սեմին, տանյակ հազար բրիտանացիներ ցույցեր են կատարել Լոնդոնում ՝ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահի միգրացիոն քաղաքականության և ռասիստական ու հակաիսլամական քայլերի տարածման:
Ցուցարարները հավաքվելով Լոնդոնում «BBC»-ի շենքի մոտ , քայլել են դեպի վարչապետի գրասենյակի և Բրիտանիայի խորհրդարանի կողմը: Բողոքարարները կրկնել են Բրիտանիայի վարչապետ ՝ Թերեզա Մեյի և ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն քաղաքական դեմ կարգախոսներ:
Ցուցարարները կրել են «Ոչ ՝ իսլամաֆոբիային» , «Ոչ ՝ ռասիզմին» , «Ամոթ քեզ Թերեզա Մեյ» գրություններ ՝ պահանջելով պայքարել կրոնական ու տարբեր բնույթի խտրական քաղաքականությունների դեմ :
Բրիտանացի ցուցարարները քննադատել են արևմտյան քաղաքական գործիչների պոպուլիստական ու խտրական քաղաքականությունները,նշելով.-«Քաղաքական գործիչներն ընտրվում են, որպեսզի պաշտպանեն ժողովրդի իրավունքները, սակայն ցավալի է, որ նրանք իրենց ժամը վատնում են պատերազմներով և իրենց շահերի պաշտպանմանն ուղղված քայլերով»: