Թուրքիան հեռու է Եվրոպական Միության անդամ դառնալուց
https://parstoday.ir/hy/news/world-i57326-Թուրքիան_հեռու_է_Եվրոպական_Միության_անդամ_դառնալուց
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիան ավելի քան երբևէ հեռու է Եվրոպական Միության անդամ դառնալուց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2017 14:05 Asia/Tehran
  • Թուրքիան հեռու է Եվրոպական Միության անդամ դառնալուց

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիան ավելի քան երբևէ հեռու է Եվրոպական Միության անդամ դառնալուց:

«Պրես Թի վի» հաղորդման համաձայն՝ Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում Գերմանիայի արտաքին արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելն ասել է.«Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վատթարացման ֆոնին այսօր  Թուրքիան  ակնհայտորեն ավելի քան երբևէ հեռու է ԵՄ անդամ դառնալուց»:

Վերջերս Լուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ ներկայումս ոչինչ չի կարող նպաստել այդ երկրի՝ ԵՄ անդամ դառնալուն:

Թուրքիան 2005 թվականից սկսել է իր բանակցությունները Եվրամության անդամակցության կապակցությամբ: 

Այսօր՝ կիրակի Էբրահիմ Քալինն ասել է.«Գերմանիայի անվտանգության գործակալության ղեկավարի հայտարարությունները Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջման վերաբերյալ վկայում է, որ Բեռլինի կառավարությունը հովանավորում է Թուրքիայի  ահաբեկչական խմբերին»:

Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում վերջերս Գերմանիայի անվտանգության գործակալության ղեկավար Բրոնո Քահելն  ասել էր.«Կասկածում ենք Թուրքիայի կողմից Գյուլենի դեմ հնչեցրած մեղադրանքների ճշմարտացիության մասին»: