Ֆրանսիայում բողոքում են ոստիկանության բռնարարքների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i57358-Ֆրանսիայում_բողոքում_են_ոստիկանության_բռնարարքների_դեմ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվել է բողոքի ցույց ոստիկանության ուժերի բռնարարքների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2017 04:20 Asia/Tehran
  • Ֆրանսիայում բողոքում են ոստիկանության բռնարարքների դեմ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվել է բողոքի ցույց ոստիկանության ուժերի բռնարարքների դեմ:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման`  կիրակի երեկոյան կազմակերպխված հանրահավաքի մասնակիցները   վանկարկել են «Առանց արդարության խաղաղություն գոյություն չունի», «Ոստիկանությունն ամեն տեղ է, արդարությունը՝ ոչ մի տեղ» և «Ֆրանսիայի ոստիկանությունը անձեռնմխելիություն ունենալով սպանություն է գործում» կարգախոսները և պահանջել ոստիկանների կողմից կիրառվող բռնարարքների դադարեցումը:

Ցուցարարները կրել են  ոստիկանների բռնությունների զոհերի պատկերները: Նրանք պահանջել են չեղարկել ոստիկանների անձեռնմխելիության օրենքը:

 Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրունք Լը Ռոն դիմել է ցուցարարներին` խաղաղվելու կոչով:

Փետրվարի 2-ին Թեո անունով ֆրանսիացի սևամորթ 22-ամյա  երիտասարդը Սեն-Սան Դոնի քաղաքում ոստիկանության կողմից կալանավորվելու ժամանակ բռնաբարվել էր չորս ոստիկանների կողմից:

Ֆրանսիայի ժողովուրդը վերջին օրերին այդ երկրի տարբեր քաղաքներում ոստիկանների բռնարարքների դեմ բողոքի ցույցեր է կազմակերպել: