Սիոնիստական ռեժիմի դեմ պատժամիջոցները՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի օրակարգում
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը օրակարգում ներառել է Իսրայելի ռեժիմի դեմ պատժամիջոցների կիրառելու հարցը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը երկուշաբթի օրը նիստ է գումարելու, որի օրակարգում ներառված է լինելու զավթված տարածքներում Իսրայելի կողմից քաղաքավանների կառուցման հարցի քննարկումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իսրայելում մարդու իրավունքների կապակցությամբ հինգ բանաձևեր է ընդունել:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ներառված է մի նախագծի քննարկում, որի համաձայն միջազգային հանրությանը կոչ է արվում Իսրայելի միջոցով քաղաքավանների կառուցման հետ կապված պատժամիջոցներ սահմանել այդ ռեժիմի դեմ:
Այս բանաձևի նախագծում Իսրայելի ռեժիմից պահանջվել է դադարեցնել քաղաքավանների կառուցումը և վերադառնալ մինչև 1967 թվականը գոյություն ունեցող սահմանները:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ավելի վաղ բանաձև ընդունելով դատապարտել էր զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի միջոցով քաղաքավանների կառուցումը և պահանջել է դրա դադարեցումը: