Աշխարհում խրախուսում են Իսրայելին բոյկոտելու շարժումը
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտարարել են, որ աշխարհում տարածվում է Իսրայելի շրջափակման շարժումը:
Երկուշաբթի օրը, իսրայելական լրատվամիջոցներից մեկը հաղորդել է, որ տարբեր շրջաններում՝ այդ թվում նաև Իտալիայում տարածվում է «բոյկոտ Իսրայելին»՝ BDS շարժումը, ինչը իրական սպառնալիք է համարվում Իսրայելի համար:
Իսրայելական օրաթերթը գրել է, որ այդ շարժումը ձգտում է հրեաներին աշխարհում չարության առանցք ներկայացնել:
Ի դեպ, «Եդիոթ Ահարոնոթ» օրաթերթը գրել է, որ Չիլիի բարեգործական կազմակերպություններից մեկն իր տարեկան նիստին չի հրավիրել Իսրայելի դեսպանի տիկնոջը, ինչը աննախադեպ էր Թել Ավիվի համար:
Այդ օրաթերթի լրագրության համաձայն՝ BDS միջազգային շարժման պատճառով բարեգործական տարեկան նիստին չի մասնակցել Իսրայելի դեսպանի տիկինը: Արդեն ավելի քան երկու տարի է, որ Իսրայելը քարոզչական պատերազմ է սկսել Իսրայելի հետ: